Բարսելոնան զգում է Մարտինեսի կարիքը․ կապտանռնագույնները նոր պաշտպան են փնտրում

«Բարսելոնան» ուսումնասիրում է տրանսֆերային շուկան՝ նախորդ ամռանը ակումբից հեռացած կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսին փոխարինող գտնելու նպատակով։ Ինչպես հայտնում է Sport.es-ը, կապտանռնագույնների ճամբարում որակյալ փոխանցումով ձախլիկ պաշտպանի պակաս է զգացվում։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կատալոնական ակումբի ցուցակում ընդգրկված է հինգ ֆուտբոլիստ.

  • Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա» Դորտմունդ)
  • Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»)
  • Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»)
  • Թիլել Տատի («Նանտ»)
  • Դայո Ուպամեկանո («Բավարիա»)

Նշվում է, որ ներկա պահին Շլոտերբեկի շուկայական արժեքը գերազանցում է 40 միլիոն եվրոն։ Ինասիուի պայմանագրում նախատեսված է 60 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։ Գեհիի և Ուպամեկանոյի պայմանագրերի ժամկետներն ավարտվում են 2026 թվականի ամռանը։

Leave a Comment