Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Կարիմ Ադեյեմին և նրա ընկերուհին՝ շվեյցարացի ռեփեր Լորեդանա Զեֆին, տուգանվել են ապօրինի զենք պահելու համար։
Ինչպես հայտնում է գերմանական Bild պարբերականը, դեպքը տեղի է ունեցել ավելի քան մեկ տարի առաջ։ Ոստիկանությունը զույգի մոտ հայտնաբերել է կաստետ և թեյզեր, որոնց ձեռքբերումը, պահումը և կրելը Գերմանիայում հանցագործություն է համարվում։
Մի քանի ամիս տևած դատական գործընթացից հետո վերջնական վճիռ է կայացվել։ Զույգը պետք է վճարի ընդհանուր 450,000 եվրո տուգանք։ Այս գումարը կմարվի 60 օրվա ընթացքում՝ օրական 7,500 եվրո վճարումների տեսքով։ Չնայած ստեղծված իրավիճակին, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին հաջողվել է խուսափել ազատազրկումից, և նա չի ունենա քրեական անցյալ (դատվածություն)։
Ադեյեմիի շահերը ներկայացնող պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշի Gestifute գործակալությունը հայտնել է, որ զույգն այդ երկու իրերը ձեռք է բերել սոցիալական ցանցերից պատվիրված «խորհրդավոր տուփի» (mystery box) միջոցով։
«Բորուսիա Դորտմունդ» ակումբն արձագանքել է՝ նշելով, որ միշտ լրջորեն է վերաբերվում նման մեղադրանքներին և այս առիթներն օգտագործում է դրանք իր աշխատակիցների հետ քննարկելու համար՝ պահպանելով գաղտնիության պարտավորությունները։
Այս մրցաշրջանում 23-ամյա Ադեյեմին «Բորուսիայի» կազմում 14 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջերս նրա անունը կապվում էր Ռուբեն Ամորիմի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։