https://arm.sputniknews.ru/20251116/orenq-tvorneri-dem-te-hogut-tatupapi-inch-risker-e-taqcnum-hetadardz-hipvoteqy-95801682.html
Օրենք թոռների դե՞մ, թե՞ հօգուտ տատուպապի. ի՞նչ ռիսկեր է թաքցնում հետադարձ հիփոթեքը
Օրենք թոռների դե՞մ, թե՞ հօգուտ տատուպապի. ի՞նչ ռիսկեր է թաքցնում հետադարձ հիփոթեքը
Sputnik Արմենիա
«Հետադարձ հիփոթեք» և «Կողակցի սեփականության իրավունք». սրանք նոր ինստիտուտներ են, որոնք նախատեսվում է ներդնել մեր կյանքում։ «Օհանյան» փաստաբանական գրասենյակի… 16.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-16T18:13+0400
2025-11-16T18:13+0400
2025-11-16T18:13+0400
կադաստրի կոմիտե
հիփոթեքային վարկ
տարեց
տատիկ
պապիկ
վարկ
տուն
օրենք
նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1c/27727697_0:184:2987:1864_1920x0_80_0_0_12f4d70e5a908942261afead58bc2704.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Օրենսդրական նորամուծություններով թոշակառուներին առաջարկվող «հետադարձ հիփոթեքը» լուրջ ռիսկեր է պարունակում դրանից օգտվողների ժառանգների համար։ Sputnik Արմենիային այս մասին ասել է «Օհանյան» փաստաբանական գրասենյակի տնօրեն Լևոն Օհանյանը` պարզաբանելով Կադաստրի կոմիտեի հեղինակած օրեսդրական նախաձեռնությունը։Հանրային քննարկման դրված նախագծով առաջարկվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում ներդնել «Հետադարձ հիփոթեք» և «Կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները:«Հետադարձ հիփոթեքը» ստանդարտ գրավադրումից տարբերվում է նրանով, որ տունը գրավ դրած թոշակառուն բանկից կստանա ոչ թե ամբողջ գումարը միանգամից, այլ մաս-մաս, յուրաքանչյուր ամիս` համամասնորեն։ Բացի այդ, չի վճարի սպասարկման գումար և տոկոսադրույքներ։Օրենքի հեղինակների համոզմամբ` սա հնարավորություն կտա թոշակառուին ապահով և բարեկեցիկ ծերություն վայելել։Լևոն Օհանյանը նշում է, որ սեփական գույքը տնօրինելը թոշակառուի իրավունքն է, հատկապես, որ գործող կրգավորումներով թոշակառուին բանկերը հիմնականում վարկ չեն տրամադրում` դիտարկելով որպես բարձր ռիսկային և ցածր եկամուտ ունեցող խումբ։«bank24.am»–ը որևէ տեսակի գործունեություն անելու լիցենզիա չունի. ՀՀ ԿԲ–ն զգուշացնում էԲացի այդ, «Հետադարձ հիփոթեքը», իրավաբանի գնահատմամբ, կապահովագրի թոշակառուին մեր երկրում լայն տարածքում ստացած զեղծարարություններից։Դրա փոխարեն, սակայն, խնդիրները կսկսվեն արդեն թոշակառուի մահից հետո։Բանն այն է, որ ժառանգության բացման պահին «հետադարձ հիփոթեքի» պայմանագիրը դադարում է, և առաջանում են արդեն պարտավորական հարաբերություններ իրավահաջորդների և բանկի միջև, որը պետք է հետ ստանա կենսաթոշակառուին տրամադրած գումարները։Այստեղ ժառանգը պետք է որոշի` ստանա՞լ ժառանգությունն ու դրա հետ միասին նաև «պապի» թողած բանկային պարտավորությունը, թե՞ հրաժարվել և՛ տնից, և՛ պարտքերից։ Բայց մինչ այդ ժառանգը նախ պետք է բանկին կարողանա ապացուցել իր այդ կարգավիճակն ու իրավունքը։«Մեր իրականության մեջ ժառանգները`ամուսին, երեխա, թոռ և այլն, որպես կանոն իրենց կարգավիճակը չեն ամրագրում նոտարական գրասենյակներում` համարելով այդ գույքը իրենց սեփականությունը։ Իսկ դա արդեն բացառելու է հետագայում բանկի կողմից նման գործարքների շրջանակներում գումարների հետ գանձման հնարավորությունը»,– նկատում է Օհանյանը։ՀՀ–ում անշարժ գույքի գործարքների մի մասը հնարավոր կլինի կնքել էլեկտրոնային եղանակովԲացի այդ, նրա խոսքով, «ժառանգություն ստացած» վարկային պարտավորության պատճառով ժառանգը կարող է նաև վատ վարկային պատմություն ստանալ և հետագայում զրկվել վարկ ստանալու հնարավորությունից։«Կողակցի սեփականության իրավունքը` 201–րդ հոդվածի փոփոխություններով, նախատեսում է, որ գույքի գրավադրման ու հետադարձ հիփոթեքի ինստիտուտի կիրառման դեպքում ամուսիններից մեկի մահվան հիմքով գույքը ամբողջությամբ կանցնի մյուսին`մինչև վերջինիս մահը, և այդ ժամանակի ընթացքում ժառանգության հետ կապված հարց, ըստ էության, չի առաջանա»,– պարզաբանում է մասնագետը։Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հանրային քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Այն դեռ պետք է ստանա կառավարության հավանությունը, ապա ներկայացվի ԱԺ` քննարկման և ընդունման։3-րդ երեխայից հետո պետությունը կմասնակցի հիփոթեքի վճարմանը. Նարեկ Կարապետյան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1c/27727697_128:0:2859:2048_1920x0_80_0_0_9eee8c40e111333902ca9d0a57dc143d.jpg
կադաստրի կոմիտե, հիփոթեքային վարկ, տարեց, տատիկ, պապիկ, վարկ, տուն, օրենք, նախագիծ
կադաստրի կոմիտե, հիփոթեքային վարկ, տարեց, տատիկ, պապիկ, վարկ, տուն, օրենք, նախագիծ
«Հետադարձ հիփոթեք» և «Կողակցի սեփականության իրավունք». սրանք նոր ինստիտուտներ են, որոնք նախատեսվում է ներդնել մեր կյանքում։ «Օհանյան» փաստաբանական գրասենյակի տնօրեն Լևոն Օհանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է նորամուծություների լավ ու վատ կողմերը։
Հանրային քննարկման դրված նախագծով առաջարկվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում ներդնել «Հետադարձ հիփոթեք» և «Կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները:
«Հետադարձ հիփոթեքը» թոշակառուներին հնարավորություն կտա իրենց սեփական գույքը` բնակարանը, տունը կամ այգետնակը գրավադրել և դրա դիմաց ստանալ պարբերական եկամուտներ՝ առանց վճարում կատարելու։ Այսինքն` թոշակառուն կկարողանա իր տան գնի չափով ստանալ եկամուտ՝ շարունակելով ապրել այդ տանը։ Նախագծի հեղինակները պնդում են, որ պայմանագրային ամբողջ ժամանակահատվածում պահպանվելու է գույքի նկատմամբ սեփականության իրավունքը։
«Հետադարձ հիփոթեքը» ստանդարտ գրավադրումից տարբերվում է նրանով, որ տունը գրավ դրած թոշակառուն բանկից կստանա ոչ թե ամբողջ գումարը միանգամից, այլ մաս-մաս, յուրաքանչյուր ամիս` համամասնորեն։ Բացի այդ, չի վճարի սպասարկման գումար և տոկոսադրույքներ։
Օրենքի հեղինակների համոզմամբ` սա հնարավորություն կտա թոշակառուին ապահով և բարեկեցիկ ծերություն վայելել։
Լևոն Օհանյանը նշում է, որ սեփական գույքը տնօրինելը թոշակառուի իրավունքն է, հատկապես, որ գործող կրգավորումներով թոշակառուին բանկերը հիմնականում վարկ չեն տրամադրում` դիտարկելով որպես բարձր ռիսկային և ցածր եկամուտ ունեցող խումբ։
Բացի այդ, «Հետադարձ հիփոթեքը», իրավաբանի գնահատմամբ, կապահովագրի թոշակառուին մեր երկրում լայն տարածքում ստացած զեղծարարություններից։
«Պրակտիկայում կան այնպիսի դեպքեր, երբ չարաշահվում է իրավահաջորդի կամ ժառանգության ինստիտուտը։ Մարդիկ ելք են փորձում գտնել, և եթե իրենց վարկ չեն տրամադրում, գտնում են մի լավ ընկեր, բարեկամ, գույքի անվանափոխություն են անում, որի հիման վրա կարողանում են վարկ ստանալ։ Հետագայում գույքի պատկանելության հարց է առաջանում։ Բայց եթե թոշակառուն կարողանա «հետադարձ հիփոթեքից» օգտվել ու ինքն իր գույքից գումար ստանալ, այս չակերտավոր «առուվաճառքները», վարկ ստանալու նպատակով, ինչ–որ չափով կնվազեն»»,– կարծում է Օհանյանը։
Դրա փոխարեն, սակայն, խնդիրները կսկսվեն արդեն թոշակառուի մահից հետո։
Բանն այն է, որ ժառանգության բացման պահին «հետադարձ հիփոթեքի» պայմանագիրը դադարում է, և առաջանում են արդեն պարտավորական հարաբերություններ իրավահաջորդների և բանկի միջև, որը պետք է հետ ստանա կենսաթոշակառուին տրամադրած գումարները։
Այստեղ ժառանգը պետք է որոշի` ստանա՞լ ժառանգությունն ու դրա հետ միասին նաև «պապի» թողած բանկային պարտավորությունը, թե՞ հրաժարվել և՛ տնից, և՛ պարտքերից։ Բայց մինչ այդ ժառանգը նախ պետք է բանկին կարողանա ապացուցել իր այդ կարգավիճակն ու իրավունքը։
«Մեր իրականության մեջ ժառանգները`ամուսին, երեխա, թոռ և այլն, որպես կանոն իրենց կարգավիճակը չեն ամրագրում նոտարական գրասենյակներում` համարելով այդ գույքը իրենց սեփականությունը։ Իսկ դա արդեն բացառելու է հետագայում բանկի կողմից նման գործարքների շրջանակներում գումարների հետ գանձման հնարավորությունը»,– նկատում է Օհանյանը։
Բացի այդ, նրա խոսքով, «ժառանգություն ստացած» վարկային պարտավորության պատճառով ժառանգը կարող է նաև վատ վարկային պատմություն ստանալ և հետագայում զրկվել վարկ ստանալու հնարավորությունից։
Մյուս նորամուծությունը, որն առաջարկում է Կադաստրի կոմիտեն իր օրեսդրական նախաձեռնությամբ, կողակցի սեփականության իրավունքն է։ Սա էլ նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ սեփականությունը ամուսիններից մեկի մահվան դեպքում ավտոմատ գրանցվում է որպես մյուսի սեփականություն, և մնացած ժառանգների հետ գույքը կիսելու անհրաժեշտությունը վերանում է։
«Կողակցի սեփականության իրավունքը` 201–րդ հոդվածի փոփոխություններով, նախատեսում է, որ գույքի գրավադրման ու հետադարձ հիփոթեքի ինստիտուտի կիրառման դեպքում ամուսիններից մեկի մահվան հիմքով գույքը ամբողջությամբ կանցնի մյուսին`մինչև վերջինիս մահը, և այդ ժամանակի ընթացքում ժառանգության հետ կապված հարց, ըստ էության, չի առաջանա»,– պարզաբանում է մասնագետը։
Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հանրային քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Այն դեռ պետք է ստանա կառավարության հավանությունը, ապա ներկայացվի ԱԺ` քննարկման և ընդունման։