Ինչ-որ մարդիկ ընտրողին բերում են տեղամաս և ցուցում տալիս. սա ամենից տարածված սցենարն է. Մարգարյան

Վաղարշապատ համայնքի ընտրությունները շարունակվում են:

Հայաքվեի անդամ Ատոմ Մարգարյանը ներկայացրեց ամենից տարածված խախտումները:

Ամենից տարածվածը բաց քվերակություններն են:

Հաջորդը, ընտրողներին ինչ-որ մարդիկ բերում են մինչև մուտք և ցուցում են տալիս: Այդ մարդը քվեարկելուց հետո այնպես է դնում թերթիկը, որ տեսանելի լինի այն մարդուն, ով բերել կամ մետեցրել է իրենց:

Երկրորդը, մեքենաներով ընտրողներին բերում են ընտրատեղամասեր: Նույն մեքենան է մի քանի անգամ բերում: Կան երկու ուժեր, որոնք դա իրականացնում են. դեռ անուն չեմ տա:
Մյուսն այն է, որ ընտրողների, անգամ հանձնաժողովի նախագահների ու անդամների մոտ կա անիրազեկվածության խնդիր:

Leave a Comment