Միտումնավոր բաց քվեարկության դեպքեր շատ են արձանագրվել, բայց մեկն է դիտորդի կողմից գնահատվել որպես միտումնավոր բաց. Իոաննիսյան

-Ընթացակարգային՝ 3, վիճաբանության՝ 2, ընտրողների կազմակերպված տեղաշարժի՝ 3, միտումնավոր բաց քվեարկության մեկ դեպք է արձանագրվել: Միտումնավոր բաց քվեարկության դեպքեր շատ են արձանագրվել, բայց մեկն է դիտորդի կողմից գնահատվել որպես միտումնավոր բաց,- այսօր լրագրողների հետ զրույցում Վաղարշապատում ընթացող ավագանու ընտրություններին մինչեւ 15:00–ի դրությամբ արձանագրված ընտրախախտումները ներկայացրեց «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Ըստ Իոաննիսյանի՝ այլ խախտումներից դիտորդները նաեւ արձանագրել են տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի գտնվելու մեկ դեպք, սպառնալիքի մեկ, ընտրական հանձնաժողովի ղեկավարի կողմից անգործության մեկ դեպք, գրանցամատյանը էական թերություններով լրացման չորս դեպք եւ քվեարկության կտրոնի ժամանակավոր հափշտակության մեկ դեպք, հետո ընտրողը վերադարձրեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment