Փաշինյանը մասնակցել է հերթական կեղծ պատարագ-ներկայացմանը. մասնակիցների թվաքանակը գնալով նվազում է

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանը, ինչպես վաղօրոք ֆեյսբուքյան իր էջով, մասնակցեց Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրականացված կեղծ պատարագ-ներկայացմանը, որն իրականացրել է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը:
Փաշինյանը շարունակում է իր հակաեկեցական գործողությունները՝ նպատակ ունենալով պառակտել Հայ Առաքելական սուրբ Եկեղեցին:
Սակայն ամեն անգամ լուսանկարները փաստում են, որ նրան միացողների թվաքանակը գնալով նվազում է: Սա նշանակում է, որ հայ մարդը սկսում է գիտակցել, թե, ի վերջո, ի՞նչ է կատարվում իր հավատի, իր Եկեղեցու, իր հայրենիքի դեմ, սկսում է գիտակցել քպ-ականների հեռահար ազգակործան նպատակները:

🔺 Լուսանկարում՝ դրոնի կադրն արվել է Նիկոլ Փաշինյանին դիմավորելու պահին:

Leave a Comment