Ովքե՞ր են մասնակցում «Աղոթքի նախաճաշին»

«Աղոթքի նախաճաշ» անունը կրող միջոցառման բոլոր մասնակիցները հրավիրված են. ABC Media-ի հետ զրույցում ասել է Ավետարանական եկեղեցու հետևորդներից մեկը, որ արդեն նախաճաշած շտապում էր միջոցառմանը։

«Մեծ մասը հրավիրված ենք։ Ներսում շատ խաղաղ մթնոլորտ է, մենք աղոթում ենք, խոսում ենք, շփվում ենք»,- ասել է մասնակիցը:

Նախաճաշին հրավիրված է նաև կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։ Նա կոստյումով է ներկայացել «Աղոթքի նախաճաշին»։

Քիչ առաջ այնտեղ է ժամանել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ շատ լավ է գնահատում նման միջոցառումները։ Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում Առաքելական եկեղեցու դեմ արշավին, չի պատասխանել։

Լրագրողների մուտքը տարածք չի թույլատրվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայր Աթոռից տեղեկացրել էին, որ իրենք կապ չունեն միջոցառման հետ, սակայն մասնակիցների խնդրանքով Վեհափառն ընդունելու էլ մասնակիցների մի խմբի։

Միջոցառումը կազմակերպել են հասարակական կազմակերպությունները` Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ։ Ըստ պաշտոնական տեղեկության` մասնակցում է 300 մարդ` Հայաստանից և արտերկրից։

Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է միջոցառման շրջանակներում կազմակերպված ընթրիքին, որի ընթացքում ասել է, որ Աղոթքի նախաճաշի նպատակն է ՀՀ-ն դիտարկել որպես կրոնական ազատությանն ուղղված երկիր։

Leave a Comment