
Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր շրջանի Նովգամ ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է ինը մարդու, ևս 29-ը վիրավորվել են, հաղորդում է NDTV-ն։
«Մահացածների մեծ մասը ոստիկաններ և դատաբժշկական խմբի անդամներ էին, որոնք ուսումնասիրում էին պայթուցիկ նյութերը։ Պայթյունի հետևանքով զոհվել են նաև Սրինագարի վարչակազմի երկու պաշտոնյաներ», – հայտնել է հեռուստաալիքը։
Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ մասնագետները զբաղվում էին Հարյանայի Ֆարիդաբադից վերջերս բերված բռնագրավված պայթուցիկ նյութով։