Անցորդն է փրկել պատուհանից ընկած երեխային. (տեսանյութ)



Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սուրգուտում անցորդը փրկել է երկրորդ հարկի պատուհանից ընկած երեխային, հայտնում է « ChP Surgut» Telegram ալիքը։

Պրոֆսոյուզնով փողոցի բազմաբնակարան շենքի պատուհանից երեխա է ընկել։ Անցնող տղամարդը նկատել է տղային գիշերազգեստով և տարել մոտակա խանութ։

Ականատեսների խոսքով՝ երեխան, կարծես, մոտ 8 տարեկան էր, չէր կարողանում խոսել և, հավանաբար, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ։ Տասը րոպե անց մայրը նկատել է, որ որդին անհետ կորել է: Ականատեսների կողմից կանչված շտապօգնության անձնակազմը պնդել է տուժածին հոսպիտալացնել։

Խանտի-Մանսիի ինքնավար օկրուգի ոստիկանության մամուլի ծառայությունն արդեն սկսել է միջադեպի հետաքննությունը։

Տեսանյութն՝ այստեղ

Թարգմանությունը՝ Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment