Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հանդիպում-քննարկումը որոշակիորեն արդյունավետ ստացվեց:
Տիկին Գալյանը ներկայացրեց այն բարեփոխումները, որ նախարարությունն արդեն իրականացրել է իր ղեկավարության ժամանակաընթացքում, աշխատանքները, որոնք ներկայումս ընթացքի մեջ են եւ ծրագրերը, որոնք նպատակ ունեն իրականացնելու: Նա չխուսափեց խոսել նաեւ թերությունների, խոչընդոտող հանգամանքների եւ դրանք վերացնելու իր պատկերացրած ուղիների մասին:
Լրագրողներն էլ, ինչպես նախարարն առաջարկել էր հանդիպման սկզբում, ներկայացրին իրենց դիտարկումները, արեցին առաջարկներ, որոնց մի մասին նախարարը համաձայնեց եւ խոստացավ դարձնել քննարկման առարկա: Շոշափվեցին մասնավորապես, դատական համակարգում առկա մտահոգիչ խնդիրները, որոնք քիչ չեն եւ խիստ մտահոգիչ են:
Նախարարն առաջարկեց նմանատիպ քննարկում կազմակերպել վեց ամիս հետո եւ այն ժամանակ ամփոփել այսօրվա արդյունքները, ինչը լրագրողներն ընդունեցին սիրով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: