Հաջորդ սերիան էլ նույն լրատվականի մեկ այլ լրագրողի` Իշխան Խոսրովյանի ձերբակալությունն է

Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին:

Հասկանալի է, որ նրա նկատմամբ հետապնդումները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ գործողությունների համատեքստում են, իսկ նպատակը ընդդիմադիր հարթակի` պրոցեսներից դուրս բերումն է:

Այս ամենի հաջորդ սերիան էլ նույն լրատվականի մեկ այլ լրագրողի` Իշխան Խոսրովյանի ձերբակալությունն է, որն իրականացվեց առավոտյան:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Leave a Comment