Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անփոխարինելի է անվանել Մադրիդի «Ռեալում» իր հետ աշխատած երկու խաղացողներին։
Իտալացի մասնագետը առանձնացրել է կիսապաշտպաններ Տոնի Կրոսին և Լուկա Մոդրիչին։ Առաջինը լքել է «Ռեալը» 2024 թվականի ամռանը՝ ավարտելով պրոֆեսիոնալ կարիերան, իսկ երկրորդը մեկ տարի անց միացել է «Միլանին»՝ որպես ազատ գործակալ։
«Անհնար է գտնել նոր Կրոս և Մոդրիչ։ Նրանց նման այլ խաղացողներ չկան, նրանց փոխարինել հնարավոր չէ», — ասել է Անչելոտին Diario AS-ի հետ զրույցում։
66-ամյա մարզիչը հեռացել է «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնից այս տարվա մայիսին։ Նա մադրիդյան գրանդը ղեկավարել է 2021 թվականից, իսկ իր առաջին ժամկետում այդ պաշտոնը զբաղեցրել է 2013-ից 2015 թվականներին։