ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների շատ հնարավորություններ չունենք․ ԱՄՆ պետքարտուղար

Քաղաքականություն

13.11.2025 | 13:14

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Վաշինգտոնի մոտ սպառվում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունները։ Նա այս մասին հայտարարել է Կանադայում լրագրողների հետ զրույցում, որտեղ տեղի է ունեցել G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, գրում է Meduza-ն։

«Մեր կողմից պատժամիջոցների համար շատ [օբյեկտներ] չեն մնացել։ Մենք հարվածել ենք նրանց խոշորագույն նավթային ընկերություններին, ինչը բոլորը խնդրում էին։ Ակնհայտ է, որ ժամանակ կպահանջվի, որպեսզի դուք զգաք [պատժամիջոցների ազդեցությունը]։ Բայց ես չգիտեմ, թե ինչ այլ բան կարելի է անել։ Այս առումով մեզ մոտ գրեթե վերջացել են պատժամիջոցների համար հնարավորություններ»,- ասել է Ռուբիոն։

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսական նավթի խոշորագույն արտահանողների՝ «Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի դեմ պատժամիջոցների մասին։ Սահմանափակումները կիրառվել էին ինչպես ընկերությունների, այնպես էլ նրանց դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ Եթե այս կազմակերպությունների գործընկերները մեկ ամսվա ընթացքում չդադարեցնեն իրենց գործունեությունը, նրանք կբախվեն ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների։

«Լուկօյլ»-ը հայտարարել էր, որ կվաճառի իր արտասահմանյան ակտիվները։

Այս պատժամիջոցներից հետո Հնդկաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանները և չինական պետական ​​նավթային ընկերությունները դադարեցրել են են ռուսական նավթի նոր պատվերները։ Հնդկաստանը և Չինաստանը ռուսական նավթի ամենամեծ գնորդներն են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment