Նոյեմբեր 13,2025 10:15
Խորհրդարանի աշխատանքները այսօր կսկսվեն սովորականից ուշ։ Առավոտյան մեկնարկած նիստին քվորում չապահովվեց։ Նիստի մեկնարկին՝ 10․00-ին, գրանցվել էր 49 պատգամավոր։
ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված է, որ գրանցումը պետք է մնա բաց՝ մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորներ կգրանցվեն եւ հնարավոր կլինի սկսել խորհրդարանի աշխատանքը։
Խորհրդարանում, հիշեցնենք, քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)