Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունն անդրադարձել է 3-րդ երկրներից Հայաստան մատակարարվելիք ցորենի խնդրին: Արտաքին հետախուզությունն ի՞նչ կապ ունի ցորենի հետ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հետաքրքիր է, որ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունն անդրադարձել է այս թեմային ոչ թե պաշտոնական հաղորդագրություն տարածելու ձևով, այլ՝ իր պաշտոնական կայքում հոդված հրապարակելու ձևով: Ընդ որում ես այդ հոդվածը կանվանեի փոքր-ինչ «բուլվարային». հոդվածի վերնագիրն ավելի քան խոսուն է, այն կոչվում է «Երևանի համբույրը»: Եվ ահա այդ հոդվածում կամ հրապարակման մեջ ասվում է, որ Մոսկվա հետախուզական տվյալներ են հասել այն մասին, որ նպատակ ունենալով խանգարել Երևանի և Մոսկվայի միջև ավանդական կապերին, որոշում է քննարկվում, քաղաքական նպատակներից ելնելով, որ Հայաստանն Ուկրաինայից ցորեն ձեռք բերի, այլ ոչ թե Ռուսաստանից»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ռուսաստանի համար անընդունելի՞ է այն, որ մենք ցորեն գնենք հենց Ուկրաինայից, թե իր համար կարևոր է պահպանել Հայաստան ցորեն մատակարարողի մենաշնորհը: Իրականում ինչի՞ հետ է կապված այն, որ հենց Արտաքին հետախուզության ծառայությունն է այս հայտատարությունը տարածել:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: