ՀՀ արդարադատության նախարարությունը Ազգային Ժողովի հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է քննարկում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։
Ինչպես հայտարարել է նախարար Սրբուհի Գալյանը Կառավարության ժամի ընթացքում, նախարարությունը մշակում է համապատասխան օրենսդրական նախաձեռնության տեքստը, սակայն հարցը դեռևս չի քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդում, և դրույթը պաշտոնականացնելու համար անհրաժեշտ է Խորհրդի որոշում։
Նախարարը նշել է, որ արդարադատության նախարարությունն ուսումնասիրել է տարբեր երկրների փորձը։ Նա հիշեցրել է, որ տարբեր երկրներ ունեն երդվյալ ատենակալների ինստիտուտի տարբեր մոդելներ։ Այսինքն՝ կան երկրներ, որտեղ երդվյալ ատենակալները որոշում են միայն մեղավորության հարցը, կան երկրներ, որտեղ որոշում են և մեղավորության հարցը և կարծիք են արտահայտում պատժի նշանակման հետ կապված, և երրորդ մոդելը երդվյալ ատենակալները որոշում են և մեղավորության հարցը , պատժի տեսակն ու չափը։ Ուսումնասիորւմ ենք նաև այլ երկրներում երդվյալ ատենակալների քանակը։
Գալյանը հավելել է, որ կշարունակեն հետազոտությունները՝ ամենահարմար մոդելը ընտրելու համար, բայց միայն՝ Խորհրդի որոշումից հետո։