Կալանավորվել է խուլիգանության և ֆիզիկական ներգործության մեղադրանքներով հոտախուզվողը

Iravaban.net-ը ՆԳՆ ոստիկանությունից տեղեկանում է, որ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 11-ին բաժին է ներկայացել 25-ամյա մի երիտասարդ։ Նա օգոստոսի 8-ից հետախուզվում էր խուլիգանության և ֆիզիկական ներգործության մեղադրանքներով․ խափանման միջոցը՝ կալանք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment