«Մեր ձևով» ժողովրդական շարժման Facebook-ի էջում հաղորդագրություն է տեղադրվել․
«Նոյեմբերի 8-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման Վանաձոր համայնքի գրասենյակում կայացավ երիտասարդների հետ առաջին հանդիպում-քննարկումը, որի ընթացքում քննարկման մասնակիցները անդրադարձան մի շարք առանցքային ոլորտներին, մասնավորապես`
- ուրբանիզացման մակարդակը Հայաստանում, արտագաղթի կանխման ուղիները,
- ուժեղ տնտեսություն, հզոր բանակ,
- կրթություն, առողջապահություն և մշակույթ,
- ի՞նչ կարող եմ անել հայրենիքի համար առանց պաշտոնի և իշխանության։
Քննարկումները կրելու են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։