Վիրավորներ ու վնասված մեքենաներ՝ Արմավիրում․ մանրամասներ՝ բեռնատարի պայթյունից

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ լիցքավորելիս պայթել է «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից մեկը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Մյուս վիրավորին բժիշկները հետազոտել են, օգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:

Պայթյունի հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է գազալցակայանի սեփականատիրոջ, վնասված ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունները:

Leave a Comment