Իրանի ջրամբարի չորացումից հետո նրա հատակում հայտնաբերվել է 74 մարդու դիակ

11 Նոյեմբերի, 2025

Իրանի Ալբորզ նահանգում գտնվող Քարաջ ջրամբարի չորացումից հետո նրա հատակում հայտնաբերվել է 74 մարդու դիակ։ Այս մասին հայտնել է «Azad iran»-ը։

Հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ մարմինների մեծ մասը նետվել է ամբարտակը՝ կապված ձեռքերով և ոտքերով, իսկ մի մասը փաթաթված է եղել տոպրակով, գորգերով կամ կարպետներով։

Դատարանը և անվտանգության մարմինները որևէ տեղեկություն չեն հրապարակել դիակների ինքնության կամ մահվան պատճառների մասին։

Լուրը հրապարակումից մի քանի ժամ անց հեռացվել է։ Տեղական աղբյուրները հայտնում են, որ դա տեղի է ունեցել անվտանգության և արդարադատության նախարարությունների ճնշման պատճառով։

Հարկ է նշել, որ վերջին տարիներին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևանքով տասնյակ մարդիկ են անհետ կորել։ Պետական մարմինները հրաժարվել են հետաքննել կամ տեղեկատվություն տրամադրել այս անձանց ճակատագրի մասին։

Leave a Comment