Ռուբինյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ

Քաղաքականություն

11.11.2025 | 13:16

ՀՀ ԱԺ—ից հայտնում են, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպանների հետ:

«Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր:

Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment