Նյու Դելիում ավտոմեքենայի պայթյունից մահացածների թիվն անցել է մեկ տասնյակը: Ահաբեկչության կասկածանքով երկու ձերբակալված կա: Հնդկաստանի իշխանությունները բարձր տագնապի ռեժիմ են հայտարարել։
Պակիստանի և Բանգլադեշի հետ սահմաններին ուժեղացվել են պարեկային ծառայությունները, իսկ խոշոր քաղաքների օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում ստուգումներ են արվում։