Խուլիգանություն կատարելու համար երեք անձի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ

Նոյեմբերի 7-ին Երևանի քրեական դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում գործ է հարուցվել խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։ Գործը նույն օրը մակագրվել է Երևանի քրեական դատարանի Սաթենիկ Անդրեասյանին։

Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Ն. Ճ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ա. Վ.-ի և Գ. Վ.-ի հետ խմբի կազմում, 2025 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 01:55-ի սահմաններում, Երևան քաղաքի Պուշկինի փողոցում՝ «Բիթլզ» փաբի մոտակայքում, կատարել է խուլիգանություն:

Մեղադրյալներին խափանման միջոց է կիրառվել՝ մեկի նկատմամբ՝ տնային կալանք, երկուսի նկատմամբ՝ բացակայության արգելք

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






Կարդացեք նաև՝

Leave a Comment