Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարարի հետ

Ռիադում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆայսալ Ալիբրահիմի հետ։

Քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

Սաուդյան Արաբիայի նախարարը հետաքրքրություն է հայտնել՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով համագործակցության հուշագրի և այլ փաստաթղթերի ստորագրման մասով, որոնց իրագործման ուղղությամբ կանցկացվեն երկկողմ աշխատանքներ։

Նախարար Գևորգ Պապոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրը։

Leave a Comment