Էրդողանը մեծ առաջնորդ է և ուժեղ բանակ ունի. Դոնալդ Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է մեծ առաջնորդ։

Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցի ժամանակ, որը հեռարձակվել է Սպիտակ տան սոցիալական ցանցերի էջերում։

Թրամփը Էրդողանին անվանել է մեծ առաջնորդ՝ շատ ուժեղ բանակով։ Սիրիայում ստեղծված իրավիճակը մեկնաբանելով՝ նա ընդգծել է Թուրքիայի կարևոր դերը.

«Նախագահ Էրդողանը մեծ առաջնորդ է և զգալի ազդեցություն ունի Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,-նշել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է Անկարայի կարևոր դերին Սիրիայում տեղի ունեցող գործընթացներում։

«Ես ավարտել եմ ութ պատերազմ և շուտով կավարտեմ իններորդը», – ասել է Թրամփը։


Leave a Comment