ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, եթե ինքը նախագահ չդառնար, ապա Ուկրաինայում հակամարտությունը կարող էր վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի։
«Կարծում եմ, եթե ես նախագահ լինեի այն ժամանակ, նախ՝ այս պատերազմը երբեք տեղի չէր ունենա և եթե ես [հիմա] նախագահ չլինեի, այս պատերազմը կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա այլևս չի կրկնվի։ Բայց երբ ես նոր էի ստանձնել պաշտոնը, ես ասացի. «Օ՜հ, այս իրավիճակը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի»։ Եվ ես հավաքեցի ՆԱՏՕ-ն, ես բոլորին միասին հավաքեցի»,- ասել է Թրամփը նոյեմբերի 10-ին՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին՝ Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Սերխիո Գորի երդմնակալության արարողության ժամանակ, որը նաև զբաղեցնում է Հնդկաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։
Նա նաև կրկնել է հակամարտությունների ավարտի մասին՝ առանց մանրամասնելու, թե որոնք են դրանք. «Հիշե՛ք, ես ավարտել եմ ութ պատերազմ և իններորդը մոտենում է։ Կարծում եմ՝ կարող եմ հաղթահարել նաև սա, բայց ես ավարտել եմ ութ պատերազմ»։