Հայտնաբերվել է անձնական օգտագործման նպատակով «Տելեգրամ»-ով թմրանյութ ձեռք բերող անձը

Նոյեմբերի 10-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արարատի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մի անձի նկատմամբ, ով «Telegram» հավելվածի միջոցով անձնական օգտագործման նպատակով ձեռք է բերել թմրամիջոց։ Գործը նույն օրը մակագրվել է դատարան, սակայն դատավորը դեռև հայտնի չի։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն 

Ղ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի հունվարի 27-ին «Տելեգրամ» ինտերնետային հավելվածի միջոցով, դեռևս քննությամբ չպարզված օգտատիրոջից, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար «Թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010թ. մարտի 10-ի «Թմրամիջոցների և հեգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և ղրանց պրեկուսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 270-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ պատվիրելու և գնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել և պահել է ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 27-ին ընդունված թիվ1 707-ն որոշման 141 հավելվածի 31-րդ կետով սահմանված թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հնգապատիկից մինչև քսանհինգապատիկը ներառող, զգալի չափերով ընդհանուրը 0,0041 գրամ հաստատուն քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել և վերցվել է 2025 թվականի հունվարի 27-ին՝ Ղ. Խ.-ի անձնական խուզարկությամբ։

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






Կարդացեք նաև՝


Leave a Comment