Հայաստանի ազգային հավաքականի նորաթուխ ավագ Էդուարդ Սպերցյանը ևս միացել է ազգային հավաքականի մարզական հավաքին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաք է անցկացնում՝ պատրաստվելով աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման մրցաշարի F խմբի վերջին երկու հանդիպումներին։
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունգարիայի ընտրանուն, իսկ երեք օր անց՝ նոյեմբերի 16-ին, մրցակցի հարկի տակ կանցկացնի որակավորման փուլի վերջին խաղը Պորտուգալիայի հավաքականի հետ։