«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը վստահ է, որ թիմը կարող է պահպանել առաջատարի դիրքը առաջնության ընթացքում։ Նրա խոսքով՝ խաղը «Բալտիկայի» հետ եղել է ծանր, սակայն թիմը շարունակում է շարժվել իր ուղղությամբ՝ ամրապնդելով մրցակցային ոգին։
«Յուրաքանչյուր խաղում էլ լինում են որոշակի սխալներ ու պահեր, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում։ Չեմ ասի, թե դժգոհ ենք, սակայն ծանր խաղ ստացվեց։ Առաջնության կեսն արդեն անցել է, և մենք առաջատարն ենք։
Թիմերի մարտական ոգին ու արագ գոլը շատ կարևոր են։ Մեզ հաջողվեց արագ գոլ խփել։ Սակայն անմիջապես մի քանի րոպե հետո գոլ բաց թողնելը հաճելի չէր, և դրանից հետո խաղը ծանրացավ։
Գոհ ենք առաջին տեղում լինելուց՝ դա մեծապես կարևոր է հոգեբանորեն և մեր թիմի բնավորության համար։ Մենք երիտասարդ կազմ ունենք, բայց առջևում դեռ 15 խաղ կա։ Աշխատանք դեռ շատ կա»,- ասել է Սպերցյանը Матч ТВ-ին տված հարցազրույցի ժամանակ։
Հաջորդ տուրում «ցլերը» նոյեմբերի 23-ին արտագնա խաղ կանցկացնեն Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։