Արթուր Սերոբյանը Եղիշե Մելիքյանից ստացել է «YoHealth ամսվա սիրտ» մրցանակը

«Արարատ-Արմենիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը ճանաչվել է Պրեմիեր լիգայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամիս 3 խաղում 1 գոլ ու 1 գոլային փոխանցում է գրանցել։

Սերոբյանն «Ուրարտուի» դեմ 13-րդ տուրի դեմ խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանից ստացել է «YoHealth ամսվա սիրտ» մրցանակը։

Leave a Comment