Որակից ծնվելու է քանակ, այդ երկուսից՝ մեծ փոփոխություն. Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը վաղարշապատցիներին

«Որակից ծնվելու է քանակ, և որակից ու քանակից՝ մեծ փոփոխություն Վաղարշապատում, վաղը-մյուս օրը՝ ողջ Հայաստանում»,- քարոզարշավի շրջանակում ներկայացնելով «Ժառանգության»՝ Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Արկադի Փայտյանին և նրա թիմը՝ նշեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա կոչ արեց ընտրել իրե՛նց թեկնածուին, որը քվեաթերթիկում 6-րդ համարն է. «Հայ մարդու արժանապատվությունը հաղթելու է, իսկ այդ կարևոր քայլերից մեկը այդ ճամփու վրա ամսի 16-ի ընտրությունն է: Ամեն մի քվե, ամեն մի զորակցող, հավատացյալ մեզ համար կարևոր է: Եվ մենք հաղթելու ենք, պատասխանելու ենք, հաշիվ ենք տալու այդ ընտրողին…»:

Մանրամասները՝ այստեղ:

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment