Ժամկետային զինծառայողը զորամասում թմրանյութ է օգտագործել. հարուցվել է վարույթ

Նոյեմբերի 7-ին  Սիսիանի մարզի Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում գործ է հարուցվել ժամկետային զինծառայողի նկատմամբ` զորամասում թմրանյութ օգտագործելու դեպքի առթիվ։ Նույն օրը գործը մակագրվել է դատավոր Հրաչ Դաջունցին։

Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Ս. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, 25.03.2025թ-ից 03.04.2025թ-ն ընկած ժամանակահատվածում՝ 2025թ-ի մարտի 30-ին զինվորական ծառայությունը կրելու այլ վայրում՝ նույն զորամասի պահպանության շրջանի թիվ մարտական դիրքում՝ մարտական հերթապահության կրման վայրում, խախտելով 2002թ. դեկտմեբերի 26-ին ընդունված «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը թույլատրվում է միայն բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ /…/, չունենալով բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց օգտագործելու թույլտվություն, կաթոցիչի միջոցով ծխելու եղանակով ապօրինի գործածել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրամիջոց։

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։ 

Ծանուցում. Ենթադրյալ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






Կարդացեք նաև՝

Leave a Comment