Իջևանում տղամարդը տանը աճեցրել է կանեփ․ հարուցվել է քրեական գործ

Նոյեմբերի 4-ին Տավուշի մարզի դատախազությունում գործ է հարուցվել անձնական օգտագործման համար կանեփ աճեցնելու համար։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Նարեկ Բադալյանին։ 

Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Ս.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականին քննությամբ չպարզված ժամանակահատվածում՝ Իջևան համայնքի Տերյան փողոցի … նրբանցք տուն …. հասցեի իր առանձնատանը անձնական օգտագործման համար աճեցրել է թվով 13 հատ կանեփ տեսակի բույսեր։

Մեղադրյալին խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք։ 

Ծանուցում. Ենթադրյալ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






Կարդացեք նաև՝

Leave a Comment