Թուրքիան անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը

Ըստ նրա, եռակողմ հանդիպման անցկացումն ամբողջովին կախված է Ադրբեջանի դիրքորոշումից։

«Մենք հաճախ ենք հանդիպում Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։ Մի քանի հանդիպում էլ ունեցել ենք Հայաստանի տրանսպորտի նախարարի հետ։ Եռակողմ հանդիպումը հնարավոր է միայն Ադրբեջանի համաձայնության դեպքում։ Եթե այն տրվի, մենք լիովին պատրաստ ենք, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի», — նշել է Ուրալօղլուն։

«Մենք նախապես պլանավորել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի անել խաղաղ գործընթացի լիարժեք ավարտից հետո։ Անհրաժեշտ բոլոր պատրաստությունները կատարված են։ Անցյալում մենք իրականացրել ենք բազմաթիվ համատեղ նախագծեր, ուստի նորից սկսելու կարիք չի լինի»,- ասել է թուրք նախարարը։

Leave a Comment