BBC-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել Թրամփի ելույթը խմբագրելու պատճառով

BBC-ի
գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News
լրատվական ստորաբաժանման ղեկավար Դեբորա Թըրնեսը հրաժարական են տվել
Դոնալդ Թրամփի խմբագրված ելույթ
հետ կապված սկանդալի պատճառով,
հայտ
նել է Բրիտանական հեռարձակման
կորպորացիան։

Ավելի
վաղ The Telegraph-ը հայտնել էր, որ BBC-ի ներքին
ծառայողական
գրառման համաձայն՝ Panorama-ն խմբագրել է Թրամփի ելույթի երկու մասերը
այնպես, որ տպավորություն է ստեղծվել, թե նա ակնհայտորեն խրախուսել է
Կապիտոլիումի անկարգությունները 2021 թվականի հունվարին։ Այս ֆոնին
Բրիտանիայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոկը BBC-ին հրաժարականի կոչ է արել։

Բրիտանական
հեռարձակման կորպորացիան հրապարակել է Թիմ Դեյվիի հայտարարությունը նրա
հրաժարականից հետո.
«Ինչպես բոլոր պետական կազմակերպությունները, BBC-ն նույնպես կատարյալ չէ, և մենք միշտ
պետք է լինենք բաց, թափանցիկ և հաշվետու։ Չնայած դա միակ պատճառը չէ, BBC News-ի
շուրջ առկա
բանավեճը հասկանալի պատճառներով ազդել է իմ որոշման վրա։ Ընդհանուր առմամբ, BBC-ն լավ է աշխատում, բայց թույլ են տրվել որոշ սխալներ, և որպես գլխավոր տնօրեն՝ ես
պետք է ստանձնեմ վերջնական պատասխանատվությունը
»։

 

Դեբորա
Թըրնեսը առանձին հայտարարության մեջ նշել է, որ տեղի ունեցածի համար
պատասխանատվությունն
ընկած է իր
վրա։

Թիմ
Դեյվին BBC-ում
է աշխատել 2005 թվականի ապրիլից, նա ղեկավարել է հեռարձակման կորպորացիան 2020 թվականի սեպտեմբերից։

 

 

 

 

Leave a Comment