🎥 ՌՊԼ․ Սպերցյանի գոլը չօգնեց Կրասնոդարին հաղթել Բալտիկային

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 15-րդ տուրում «Կրասնոդարը» Կալինինգրադում «Բալտիկայի» հետ բաժանվեց խաղաղությամբ՝ գրանցելով 1:1 հաշիվ:

​Հանդիպման մեկնարկը ցնցող էր։ Էդուարդ Սպերցյանը՝ Գաեթան Պերեի փոխանցումից հետո, արդեն 3-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Սակայն, ուրախությունը կարճ տևեց. ընդամենը երկու րոպե անց՝ 5-րդ րոպեին, Բրայան Խիլը՝ Իվան Բելովի ասիստով, արագորեն վերականգնեց հաշվի հավասարությունը։

Սպերցյանը մասնակցեց խաղին մեկնարկային րոպեներից, զգուշացվեց դեղին քարտով և փոխարինվեց 79-րդ րոպեին։

Այս ոչ-ոքին դարձավ «Կրասնոդարի» համար յոթ անընդմեջ հաղթանակների շարքի ավարտը։ Չնայած դրան, թիմը 33 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Բալտիկան» էլ իր հերթին 28 միավորով ամրապնդվում է հինգերորդ հորիզոնականում։

ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment