🎥 ՀՊԼ․ Վանը Չարենցավանում կամային հաղթանակ տարավ Գանձասարի նկատմամբ — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 13-րդ տուրում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ՝ 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը` 43-րդ րոպեին աչքի ընկավ Պետրոս Ավետիսյանը։ Տանտերերը պատասխանեցին Ջեֆերսոն Գրաադոյի և Ժոտայի գոլերով՝ համապատասխանաբար 60-րդ և 73-րդ րոպեներին։ Ժոտան, խփելով հաղթական գոլը, մի քանի րոպե անց ստացավ երկրորդ դեղինը և թողեց «Վանին» 10 խաղացողով։

Այսպիսով, այս հաղթանակից հետո «Վանը» վաստակած միավորների քանակը հասցրեց 17-ի և շարունակում է զբաղեցնել 6-րդ հորիզոնականը։ «Գանձասարը» 9 միավորով 8-րդն է։

Հանդիպման տեսագրությունը․

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment