Նոյեմբերի 3-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սյունիքի մարզի դատախազությունում գործ է հարուցվել ուրիշի բնակարան ապօրինի մտնելու և գույքի հափշտակման դեպքով։ Նույն օրը գործը մակագրվել է Սյունիքի մարզի դատավոր Նապոլեոն Օհանյանին։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն
Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակարան ապօրինի մուտք գործելով, կատարել է ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն։
Նոյեմբերի 4-ին կայացվել է որոշում վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։
Այսպիսով.
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Ն. Օհանյանի), ուսումնասիրելով թիվ ՍԴ/0255/01/25 քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Ս.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով.
Պ Ա Ր Զ Ե Ց
03.11.2025 թվականին թիվ 41171725 քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Դատարան, որոնք 03.11.2025 թվականին մուտքագրվել են գործերի բաշխման հատուկ համակարգչային ծրագիր։
03.11.2025 թվականին թիվ 41171725 քրեական գործին շնորհվել է թիվ ՍԴ/0255/01/25 համարը և մակագրվել դատավոր Ն. Օհանյանին։
04.11.2025 թվականին թիվ ՍԴ/0255/01/25 քրեական գործը հանձնվել է դատավոր Ն. Օհանյանին։
Դատարանը փաստում է, որ սույն քրեական գործով առկա չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310 հոդվածի 3-րդ մասով նախատեսված նախնական դատալսումներ անցկացնելու մասին որոշում կայացնելը բացառող հանգամանքը։
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310 հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Ստանձնել թիվ ՍԴ/0255/01/25 քրեական գործի վարույթը և նախնական դատալսումներով առաջին նիստը նշանակել 2025 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 09։30-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում (դահլիճ N 3):
Որոշման օրինակն ուղարկել վարույթի մասնակիցներին՝ հանրային մեղադրողին՝ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկանուշ Բաղդասարյանին, մեղադրյալ Ա. Ս.-ին, պաշտպան Հ.Դ.-ին և տուժող Կ. Գ.-ին։
Վարույթի մասնավոր մասնակիցներին ուղարկել իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթեր։
Մեղադրյալին խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: