![]()
Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցում ավարտվել է Սուրբ և անմահ պատարագը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հաղորդություն է ստացել, մասնակցել պատարագին ու հեռացել կուսակցության, իշխանության մի շարք ներկայացուցիչներիև պաշտոնյաների հետ միասին:
Պատարագը մատուցվել է զոհված զինծառայողների հոգիների հանգստության համար:
«Կաղոթենք մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար»,- ավելի վաղ հայտարարել է վարչապետը:
Հիշեցնենք՝ Տեր Թադեն կոչ էր արել նախորդ 2 կիրակիները մասնակցել Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագներին: Տեր Թադեն նաև հրապարակային պաշտպանել է Տեր Արամին ու հայտնել, որ եկեղեցու սպասավորներից շատերը լռում են կարգալուծության պատժի վախից, երբեմն՝ չհասկացվելու և միայնակ մնալու մտահոգությունից:
Մայր Աթոռից հայտնել են, որ Թալինի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ