Ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրենը։ Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հայտնեցին, որ Կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ դպրոցի տնօրենը ՏԻՄ ընտրությունից առաջ «օգնություն» էր բաժանում բնակիչներին՝ հորդորելով ընտրել ՔՊ-ական թեկնածուին։