Հոկտեմբերի 31-ին ՀՀ Կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն և լրացում։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է ՊԵԿ-ից։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու այլ դեպք և այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը սահմանելու մասին, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում» N 1340-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում՝ համաձայն հավելվածի։».
2) որոշումը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից: