🎥 ԱՊԼ․ Թրիլերային խաղում ՄՅՈւ-ն փրկվեց պարտությունից — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդը» փրկվեց պարտությունից ԱՊԼ-ի 11-րդ տուրում՝ խաղի վերջնամասում վաստակելով մեկ միավոր «Տոտենհեմի» դեմ՝ 2:2։

Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց «Յունայթեդի» հարձակվող Բրենան Ջոնսոնը, ով վերջին չորս խաղերում իր հաշվին ունի արդեն չորրորդ գոլը։ 84-րդ րոպեին Պեդրո Պորոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 90+1-րդ րոպեին Ռիշարլիսոնը դուրս բերեց «Տոտենհեմին» առաջ։ Այնուամենայնիվ, 90+6-րդ րոպեին Մաթեյս դե Լիխտի գոլը փրկեց «Մանչեսթեր Յունայթեդին» պարտությունից։

Այս ոչ-ոքիից հետո երկու թիմերն էլ ունեն 18-ական միավոր․ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է յոթերորդ տեղը, իսկ «Տոտենհեմը»՝ երրորդը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment