Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է իր նախկին ակումբում՝ «Փյունիկում» արված քննադատություններին և խոսել ակումբի նախկին նախագահ Արթուր Սողոմոնյանի հետ ունեցած հարաբերությունների մասին։
Մելիքյանը նշել է, որ «Փյունիկում» իր գործունեության ընթացքում ոչ թե աշխատող է եղել, այլ ղեկավար, և ընդգծել է, որ ակումբին զգալի օգուտ է բերել։
«Քննադատությունը եղել է իմ ակումբի՝ «Փյունիկի» և իմ նախագահի համար։ Ժամանակը ցույց տվեց, որ իմ նախագահը վաճառեց ակումբը, նոր նախագահի գալով՝ շատ լավ հարաբերությունների մեջ են եղել։
Ես Արթուր Սողոմոնյանի աշխատողը չեմ եղել, ես ղեկավարն եմ եղել։ Ես ղեկավարել եմ իր հետ միասին ակումբը, որի ընթացքում ես ինչ գումար աշխատել եմ «Փյունիկից», տասն անգամ ավելին բերել եմ «Փյունիկին»։
Ինքը որոշել է վաճառել ակումբը․ ես գտնում եմ, որ դա իր որոշումն է եղել։ Հիասթափվել եմ, թե ոչ, դա արդեն իմ մեջ է։ Ինչ պետք է եղել խոսելու, անձամբ զանգահարել եմ, անձամբ տեսել եմ, անձամբ իմ կարծիքն ասել եմ, ոչ լայք դնող եմ, ոչ էլ քոմենթ գրող եմ»,- նշել է Մելիքյանը։