
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ ՔԿԱԳ ծառայությունների մի շարք գործառույթներ ամբողջությամբ թվայնացվել են։ Այժմ հնարավոր կլինի օնլայն գրանցել ամուսնություն կամ ամուսնալուծություն, ինչպես նաև երեխայի ծնունդը՝ առանց տանից դուրս գալու։
Քաղաքացիները կարող են նաև ներկայացնել անվանափոխության հայտեր և օգնել ՔԿԱԳ մարմիններին թվայնացնել իրենց փաստաթղթերը՝ մուտք գործելով համապատասխան կայք և ստանալով անհրաժեշտ փաստաթուղթը։