Ես չեմ ուզում ամպագոռգոռ դատողություններ անել. Սրբուհի Գալյանը՝ կոռուպցիայի մասին

«Այնպես է ստացվել, որ կոռուպցիայի հարցը քննարկում ենք Մարդու իրավունքների պաշտպանության օրվա ընթացքում, ինչը բավականին հատկանշական է, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում կոռուպցիան կապված է նախ եւ առաջ մարդու իրավունքի հետ: Մենք խնդիր ունենք առաջնահերթ պաշտպանելու մարդու իրավունքը»,- Հակակոռուպցիոն ոլորտում 2025 թ. իրականացված աշխատանքների եւ առաջիկա անելիքների վերաբերյալ համաժողովին նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Համաժողովը կազմակերպել … Read more

Հայաստանում հնարավոր կլինի օնլայն ամուսնանալ և ամուսնալուծվել – Live News

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ ՔԿԱԳ ծառայությունների մի շարք գործառույթներ ամբողջությամբ թվայնացվել են։ Այժմ հնարավոր կլինի օնլայն գրանցել ամուսնություն կամ ամուսնալուծություն, ինչպես նաև երեխայի ծնունդը՝ առանց տանից դուրս գալու։ Քաղաքացիները կարող են նաև ներկայացնել անվանափոխության հայտեր և օգնել ՔԿԱԳ մարմիններին թվայնացնել իրենց փաստաթղթերը՝ մուտք գործելով համապատասխան կայք և ստանալով անհրաժեշտ փաստաթուղթը։