Դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. կասեցվել են լիազորությունները

Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-80-Ո-144 որոշումը, որով կասեցվել են Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները։

2025 թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին կայացած դռնփակ նիստերում, ԲԴԽ-ն որոշումը կայացրել է` հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի նոյեմբերի 6-ին ներկայացված «ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մանվելի Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 1/12-12-25 միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԲԴԽ-80-Ո-Ք-5 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով`

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է. 

1. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը:

Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։ 

 

Leave a Comment