Եվս մեկ ֆուտբոլիստ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական — Armsport.am

«Փյունիկի» կիսապաշտպան Գևորգ Տարախչյանը ևս հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու որակավորման հանդիպումներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Մեր ընտրանին նոյեմբերի 13-ին Երևանում կընդունի Հունգարիայի հավաքականին, իսկ երեք օր անց՝ նոյեմբերի 16-ին, արտագնա խաղում կմրցի Պորտուգալիայի ընտրանու հետ։

Leave a Comment