
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական մեծ գործիչ է, որին բարձրյալն է ուղարկել Ամերիկա։ Նման հայտարարություն է արել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որի խոսքերը մեջբերում է AKIPress-ը։
Նա հիշեցրել է, որ Թրամփի ընտրական հաղթանակից անցել է ուղիղ մեկ տարի։
«Ես համոզված եմ, որ դուք պետական մեծ գործիչ եք, որին բարձրյալն է ուղարկել՝ վերականգնելու առողջ բանականությունը և ավանդական արժեքները, որոնք մենք գնահատում ենք ԱՄՆ-ի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ»,-ասել է նա։
Ղազախստանի առաջնորդը հավելել է, որ ամերիկացի նախագահի քաղաքականությունը աջակցություն է ստանում ամբողջ աշխարհում: