Չաշխատող ժամացույցը օրը 2 անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս, նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանն ու ՔՊ-ն․ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Իմ կարծիքով՝ օգոստոսի 8-ից հետո օրացույց չեն շրջում, որ ստիպված չլինեն ընդունել իրենց ձախողումները: ՔՊ-ի համար փաստեր ունեմ. Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում։ Պաշտոնապես հայտարարել են, որ 2026-ի բյուջեով ավելացնելու են ֆինանսավորումը, առավելություն կտան այն ՀԿ-ներին, որոնք արտասահմանում «արևմտյան Ադրբեջանի» թեմայով համաժողովներ, միջոցառումներ կանեն, ինչպես նաև կներգրավեն օտարերկրյա կառույցներ»,- նշել է Թաթոյանը։