
ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլը տեղի կունենան այսօր` նոյեմբերի 7-ին։
Խաղերը կսկսվեն Երեւանի ժամանակով` 13։30-ին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երրորդ փուլում Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Մուստաֆա Յիլմազի, Ռոբերտ Հովհաննիսյանը` Հնդկաստանը ներկայացնող Ռամեշբաբու Պրագնանանդհայի, Գաբրիել Սարգսյանը` Հնդկաստանը ներկայացնող Դիպտայան Գոշի հետ:
Երրորդ փուլ են անցել նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը։ Արոնյանի մրցակիցն է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող Սալեմ Սալեհը, իսկ Սամուելի մրցակիցը՝ ՖԻԴԵ-ն ներկայացնող Եվգենի Նայերը: